կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 22:00

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 89-րդն է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի 1257 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն անփոփոխ է` Բելգիան: Երկրորդ տեղում Բրազիլիան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան:

Լավագույն տասնյակում են նաև Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և Դանիան: