կարևոր
6982 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 21:29

Եվս 3 զինվոր է Արմավիրի պալիգոններից տեղափոխվել զինվորական հոսպիտալ

Եվս 3 զինվոր է Արմավիրի պալիգոններից տեղափոխվել զինվորական հոսպիտալ

Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ  3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: