կարևոր
3688 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 20:01

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

 Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Երիտասարդը անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում։ Նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:

Վիրավորվածը Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: