կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 19:19

Պատերազմական իրավիճակի 25-րդ օրն է․ 2-րդ անգամ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում Ադրբեջանի կողմից

Պատերազմի 25-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով դիմեց մարդականց կոչ անելով բոլորին կանգնել հանուն մեր իրավունքների պաշտպանության եւ կռվեն այնքան, մինչեւ հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի: Իսկ թե որն էր իր համար ընդունելի տարբերակը, պարզվեց նոյեմբերի 9-ին: Սակայն նույն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արցախաադրբեջանական հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի:

Արծրուն Հովհաննիսյանն էլ պատերազմի նախորդ՝ 24-րդ օրը հայտնում էր, որ նահանջ ենք գրանցում, իսկ մեկ օր հետո հեգնում էր Ալիեւին, ասելով, որ խաբել են իրեն: Ինչ էր փոխվել ընդամենը մեկ օրում: Հետո միայն պետք է պարզվեր, որ 44 օր հաղթանակի ստվերի ներքո խաբել են հենց մեզ:

Պատերազմական իրավիճակի 25-րդ օրն է: 2-րդ անգամ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում Ադրբեջանի կողմից: Իր 26 րոպե տեւած ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայրենիքի իրավունքը պետք է պաշտպանեն ինչ-որ մարդիկ, բայց բացառեց իր տարբերակը:

Հիշեցնենք, որ պատերազմը կանգնեցնելու 2 առաջարկ եղել է՝ հոկտեմբերի 7-ին եւ 19-ին: Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ դիվանագիտական լուծումը սպառված է, բայցեւ խոստովանում, որ դրությունը ճակատում բարդ ու դժվարին է:

Այդ դեպքում Հայաստանի իշխանության հույսը հազարավոր կամավորներն էին: Նկատենք, որ նույն Արծրուն Հովհաննիսյանն էր մի քանի անգամ պնդում, որ 5-րդ սերնդի պատերազմ է, այսինքն կամավորների մեծ քանակը դժվար վճռորոշ դեր խաղար պատերազմի ելքի հարցում: