20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 178 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 124 հազար 763-ի:
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 11 հազար 788 դեպք, որից 1654-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 833 հազար 825 դեպքից առողջացել է 5 մլն 375 հազար 457-ը: 4486 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 50 մլն 36 հազար 416 իրանցի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։