կարևոր
355 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 18:04

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին։

Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ տիկին դեսպանի առաքելության ընթացքում երկու երկրների բարեկամական հարաբերություններն առվել կզարգանան ու կամրապնդվեն։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան տիկին Անն Լույոյի՝ իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Իր հերթին դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և վերահաստատել, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։