կարևոր
592 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 17:45

Մեկնարկել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով

Մեկնարկել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, 3 վարչական շրջանի այգիներում մեկնարկել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի անունով փողոց կոչելու պահանջով: Այն շարունակական կլինի. ամեն օր` (3 վարչական շրջանում) մինչև կիրակի, ապա, կշարունակի առցանց:

«Մեզ համար նորմալ չէ այն, ինչ ունենք այս պահին. մենք, ի տարբերություն այս իշխանության և իրենց պարագլխի, չենք ուզում համակերպվել այս իրողության հետ:

Ինչո՞ւ հենց Շուշի, քանի որ այն նվիրական քաղաք է յուրաքանչյուր հայի համար: Մեզ համար նորմալ և տրամաբանական չէ այն Ղազանչեցոցից Ղազանչի դարձնելը: Մեր արժեհամակարգի մեջ այն չի տեղավորվում: Պետք է միշտ վառ պահենք այն գաղափարը, որ Շուշին և Հադրութը մեր հայրենիքն են»,-այս մասին հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու են Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար:

Ստորգրահավաքը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով.

21.10.2021, ժամը 12.00-ից

Ավան- Ընտանեկան այգի

Նոր-նորք- 2-րդ զանգված Տիգրան Մեծի այգի

Քանաքեռ Զեյթուն- Շատրվանների այգի

22.10.2021, ժամը 12.00-ից

Աջափնյակ- Բուենոս Այրեսի այգի

Արաբկիր- Վահագն Դավթյանի անվան այգի

Կենտրոն-Օղակաձև զբոսայգի\Իսահակյանի արձանի մոտ

23.10.2021, ժամը 12.00-ից

Էրեբունի- Ազատամարտիկների այգի

Շենգավիթ- Արթուր Կարապետյանի անվան այգի

Նուբարաշեն- Սրբոց նահատակած եկեղեցու հարևանությամբ գտնվող այգի:

24.10.2021, ժամը 12.00-ից

Դավթաշեն- 1-ին և 2-րդ թաղամասերի միջև ընկած կենտրոնական զբոսայգի

Մալաթիա Սեբաստիա- երիտասարդության այգի

Նորք Մարաշ- Արմենակյան 272\ Թաղապետարանին կից