կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 16:59

Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա էին գիտաժողովի հայ և օտարազգի անդամները, նախաձեռնող հաստատությունների ներկայացուցիրչները, որոնց թվում էին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Վիկտոր Նադեին-Ռաեւսկին (ՌԴ), Էմի Աուստին Հոլմսը (ԱՄՆ), Եղիա Թաշճյանը (Լիբանան), Իոննիս Մազիսը (Հունաստան) եւ այլք:

Հանդիպմանը Հայոց Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել գիտաժողովի մասնակիցներին, կարեւորել է գիտաժողովի անցկացումը: Վեհափառը մանրամասներ է հայտնել Վատիկան եւ Մոսկվա ունեցած իր հանդիպումների մասին՝ հայտնելով, որ Մոսկվայում ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդները, բարձրացրել է գերիների վերադարձին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը եւ այլին առնչվող հարցեր:

Մոսկվայի պատվիրակ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին անդրադառնալով 1921 թ. Մոսկվայի պայմանագրին՝  նշել է, որ այն իսկապես անարդար է եղել: Հույն պատվիրակը շնորակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար: Անդրադարձ է կատարվել հայ եւ հույն ժողովուրդների եղբայրական հարաբերություններին: Իոննիս Մազիսը նշել է, որ հայերը եւ հույները բարեկամ ժողովուրդներ են եւ ի դեմս հույն ժողովրդի՝ հայերը ունեն 12 մլն եղբայրներ:

Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո գիտաժողովի պատվիրակությունը թանգարանային շրջայց է ունեցել Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում եւ «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատանը: Հայոց հոգեւոր կենտրոն ժամանած գիտաժողովի մասնակիցները ծանոթացել են Մայր Աթոռի թանգարաններում պահվող սրբություններին ու հոգեւոր-մշակութային ժառանգությանը: