կարևոր
334 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 16:43

Սիրիայում հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազա

Սիրիայում հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազա

Սիրիայի Հոմս նահանգում դրոններով հարձակում է եղել Ալ-Թանֆ ռազմաբազայի վրա, որը 2016թ.-ից ի վեր օգտագործվում է Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից: 

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է հարձակումը: Ամերիկացի անանուն պաշտոնյաները ասել են, որ դեռ վաղ է ասել՝ ով է կանգնած հարձակման հետեւում: Ամեն դեպքում, ամերիկյան ու արեւմտյան լրատվամիջոցները լուրը հաղորդելիս հատուկ շեշտում են, թե Իրանի աջակցությունը վայելող շիա զինյալները հաճախ են անօդաչուներով ու հրթիռներով հարձակվում Սիրիայում ու Իրաքում ամերիկյան զորքերի վրա: