կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 16:28

Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ի շուրջ. անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան Օհանյան

Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ի շուրջ. անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան Օհանյան

Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ի շուրջ։ Անվտանգության միջավայրը փխրուն է։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության քննարկման ժամանակ, որին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները:

«Որքան էլ արձանագրել ենք պարտություն, բայց Արցախի 283 կմ սահմանագծից շուրջ 265 կմ հատվածում մենք կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել տեղում զինվորների, հրամանատարների հմուտ հնարքների ու գործողությունների արդյունքում»,- ասաց Օհանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի անցած ուղին դյուրին չի եղել երբեք, սակայն կարողացել ենք դրանից դուրս գալ պատմության ճիշտ գնահատման ու միասնականության, հերոս տղաների, քաջարի զինվորների ու հրամանատարների նվիրումի շնորհիվ։

«Մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի հոգեբանական վիճակում, որ չեն ամոքվել մեր ողջ ազգի ունեցած վեքերը»,- ասաց նա՝ խոնարհում հայտնելով զինծառայողների ու հրամանատարների հիշատակի առջև։

Օհանյանը հույս հայտնեց, որ քննարկումը կընթանա երկխոսության միջոցով, անդրադարձ կլինի պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, անվտանգային խնդիրներին, սահմանին համայնքների բնակիչներին։