կարևոր
805 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 15:44

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում լոքդաուն է հայտարարվում

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում լոքդաուն է հայտարարվում

Մոսկվայում, COVID-19-ի տարածման պատճառով, ոչ աշխատանքային օրեր են սահմանվում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը: Այս մասին իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Այս ժամանակահատվածում Մոսկվայի տարածքում բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը պետք է դադարեցվի, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք ապահովում են քաղաքային ենթակառուցվածքների գործունեությունը:

Դադարեցվում են դասերը դպրոցներում, մանկապարտեզներում, ինչպես նաև սպորտային դպրոցներում։ Ոչ աշխատանքային օրերին արգելվում են նաև բոլոր ձեռնարկությունների աշխատանքները՝ բացառությամբ ենթակառուցվածքային գործունեություն իրականացնողներինը, արգելվում են զանգվածային միջոցառումները։

Հոկտեմբերի 28-ից առևտրի, ծառայությունների, հանրային սննդի, սպորտի, մշակույթի, հանգստի և ժամանցի, կինոդիտումների և այլ ոլորտներում ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցվում է, բացառությամբ դեղերի, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի:

Թանգարաններն ու թատրոնները կարող են գործել միայն QR կոդերով և 50 տոկոս զբաղվածությամբ։

Սոբյանինը ոչ աշխատանքային օրերը համեմատել է ջերմիջեցնող դեղամիջոցի հետ, որը չի բուժում, բայց շունչ է տալիս ուժ հավաքելու համար։