կարևոր
1867 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 15:11

Միա­կու­սակ­ցա­կան պա­տվի­րա­կու­թյուն, ինչը հակասում է արդարությանը և մսխելուն է ծառայում. ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Միա­կու­սակ­ցա­կան պա­տվի­րա­կու­թյուն, ինչը հակասում է արդարությանը և մսխելուն է ծառայում. ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հոկտեմբերի 21-22-ին տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ­Վե­հա­ժո­ղո­վի հա­մա­գու­մա­րը, որին մասնակցության հրավեր է ստացել 47 անդամ երկիր, հավելյալ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչները (ընդ­հա­նուր թվով 62 եր­կրի խորհր­դա­րան): Ստրասբուգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարը տեղի կունենա Աթենքում, ի պատիվ Հունաստանում 1821 թվականի հեղափոխության 200 տարվա հոբելյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն:

­«Հայ­րե­նի մա­մու­լէն տե­ղե­կա­ցո­ւե­ցաւ, թէ սոյն կազ­մա­կերպ­ման մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով Ա­թէնք կ’այ­ցե­լէ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան Ազ­գա­յին ­Ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­լէն ­Սի­մո­նեա­նի գլխա­ւո­րած 13-ան­դամ պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը։

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նը ներ­կա­յաց­նող բազ­ման­դամ այս պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը պի­տի մաս­նակ­ցի հա­մա­գու­մա­րին, ինչ­պէս նաեւ ներ­կայ պի­տի ըլ­լայ ­Հել­լէն ­Խորհր­դա­րա­նի շէն­քէն ներս ի­րա­կա­նա­ցո­ւող ցու­ցա­հան­դէ­սին, որ նո­ւի­րո­ւած է ­Յու­նա­կան ­Յե­ղա­փո­խու­թեան 200-ա­մեա­կին։

Եւ­րո­պա­կան եր­կիր­նե­րուն մէջ կա­րե­ւո­րու­թեամբ շեշ­տո­ւող գա­ղա­փար­նե­րը, ինչ­պի­սին են՝ խորհր­դա­րա­նա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թեան, ար­դար ի­րա­ւա­կան պե­տու­թեանց ստեղծ­ման եւ քա­ղա­քա­ցիի ի­րա­ւունք­նե­րու պաշտ­պա­նու­թեան ի­մաստ­նե­րը, խա­րիս­խը կը կազ­մեն եւ­րո­պա­կան մեծ ըն­կե­րու­թեան, նոյն այս յանձ­նա­րա­րա­կան­նե­րը ուղ­ղե­լով ամ­բողջ աշ­խար­հին։

Հ.Հ. Ա­.Ժ.ի պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը կրնայ բաղ­կա­ցած ըլ­լալ 13 ան­դամ­նե­րէ, ո­րոնց մէջ սա­կայն նե­րառ­նո­ւած չեն ընդ­դի­մու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ինչ­պէս է պար­տա­դիր հա­մա­կար­գը բո­լոր եր­կիր­նե­րու պա­տո­ւի­րա­կու­թեանց հա­մար։ Շ­ռայ­լօ­րէն կազ­մո­ւած 13 ան­դամ պա­տո­ւի­րա­կու­թիւն, սա­կայն բո­լո­րը միա­կու­սակ­ցա­կան, ինչ որ կը հա­կա­սէ ար­դա­րու­թեան եւ կը ծա­ռա­յէ միայն մսխու­մի։

­Կը հա­ւա­տանք, թէ ­Հա­մաեւ­րո­պա­կան հաս­կա­ցո­ղու­թեան մէջ ժո­ղովր­դա­վա­րու­թեան սկզբուն­քին հան­դէպ զգա­յուն ու ար­դար մօ­տե­ցու­մը, պար­տա­ւո­րեց­նող պէտք է ըլ­լայ Հ.Հ. Ա.Ժ.ի պա­տո­ւի­րա­կու­թեանց բաղ­կա­ցու­ցիչ տար­րին մէջ»։