կարևոր
1912 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 14:37

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

«Բաքվում վերջին ամիսներին ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել և հանձնվել Իրանի դեսպանատանը»,-հայտարարել է Սաիդ Խաթիբզադեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էին իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար էին պահանջել: Իրանցի վարորդներից երկուսը ձերբակալվել էին, ինչը լարվածության լուրջ պատճառ էր դարձել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում: Իրանական կողմը տարբեր մակարդակներով, բազմիցս պահանջել է անհապաղ ազատ արձակել իր քաղաքացիներին: