կարևոր
1171 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 14:30

ԱԺ-ում քննարկվում է Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցը

ԱԺ-ում քննարկվում է Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն անպայման ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում։

«Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք, առաջարկում եմ նաև ամսի 7-ը՝ մեռելոցի օրը, ևս ներառել»,-ասաց Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս պնդեց՝ հունվարի 2-ը պետք է լինի ոչ աշխատանքային։

«Այն միտքն էլ, որ հնչեց ամսի 7-ի վերաբերյալ, առավել քան հիմնավոր է»,-ասաց Վարդևանյանը և հավելեց, որ  հանրային ծառայողների համար, իսկապես, առաջնային է, որ տոն օրերը քիչ լինեն:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խոստացավ, որ կանդրադառնա Վարդանյանի առաջարկած օրերի հարցին։

«Ես քիչ եմ հակված ամսի 7-ի հարցում, այսպես ասած, զիջման գնալ, իսկ ամսի 2-ն ավելի հավանական է, որ կդիտարկենք որպես առաջարկ ընդունել»,- ասաց Քերոբյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։