կարևոր
958 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 14:22

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման ընթացակարգը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման ընթացակարգը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման ընթացակարգը:

Sputnik V-ի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ պատվաստանյութերի նախաորակավորման գործընթացն ընթանում է ժամանակացույցին համապատասխան եւ մտնում է վերջին փուլ: ԱՀԿ տեսուչների խումբը շուտով կայցելի Ռուսաստան՝ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու ու փաստաթղթեր կազմելու համար:

Ակնկալվում է, որ պատվաստանյութը կհաստատվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ԱՀԿ-ը կասեցրել էր Sputnik V-ի հաստատումը՝ պնդելով, թե պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել: