կարևոր
352 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 13:48

ԶԼՄ-ներին ասում են՝ մենք կընդունենք օրենքը, դուք էլ խելոք աշխատեք էդ կարգավորումներով. Էլինար Վարդանյան

ԶԼՄ-ներին ասում են՝ մենք կընդունենք օրենքը, դուք էլ խելոք աշխատեք էդ կարգավորումներով. Էլինար Վարդանյան

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական պատգամավորների հեղինակած նախագծով փորձ է արվում «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Այս մասին խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Նախատեսվում է նաև լրատվամիջոցների հավատարմագրման հետ կապված կարգավորումներ, մասնավորապես, որ լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում կմերժվի, երբ չեն պահպանվի այս օրենքով նախատեսված կարգավորումները։ Նաև ֆինանասկան հաշվետվությունների հետ կապված կարգավորումներ կան, որոնք ինձ համար անհասկանալի են, որովհետև, այսպես թե այնպես, լրատվամիջոցները ֆինանսական հաշվետվություն ներկայացնում էին։ Լրացուցիչ հոդվածով ծանրաբեռնելու բուն նպատակը չգիտեմ՝ որն է», - ասաց Էլինար Վարդանյանը։

Էլինար Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ նախագիծը չի քննարկվել շահագրգիռ կողմերի, մեդիայի ներկայացուցիչների հետ.

«Ասում են՝ մենք կընդունենք օրենքը, դուք էլ խելոք կաշխատեք այնպես, ինչպես մենք նախատեսել ենք»:

Հարցին՝ քննարկմանը ի՞նչ է հետեւելու՝ դիմելո՞ւ եք ՍԴ՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ սրանով «Հայաստան» դաշինքն իր աջակցություն է հայտնում լրագրողներին, եթե փորձագիտական խումբը կգտնի ճիշտ վիճարկելու՝ կդիմեն նաեւ ՍԴ: