05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանի Հանրապետությունում բոլոր դեպքերում կա սահմանադրություն: Սա պետք է ավելի հաճախ նշվի: Իսկ սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը, որը անմիջականորեն գործող իրավունք է: Հայաստանը նաև Եվրոպայի խորհրդի երկիր է և ուզի, թե ոչ, պետք է ունենա խոսքի ազատության շատ բարձր աստիճան: Այս մասին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծին նվիրված քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ըստ Վարդևանյանի, բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է միշտ սահմանափակել խոսքի ազատությունը: Բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին:
«Վերջին 3 տարիների ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները իրենց վրա են զգացել, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել հենց իշխանությունների կողմից: Նրանք անհանդուրժող են քննադատության նկատմամբ և այդ ամբողջի համակցությունը արտահայտվել է հենց այս օրենքի մեջ»,- նշել է պատգամավորը:
Վարդևանյանը ներկայացրել է՝ ինչ են իշխանությունները փորձում անել այս օրենքի նախագծով:
«Իրենք փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց արդյունքում պայքարում են ԶԼՄ-ի դեմ: Այսինքն, ոչ թե ասում են անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր: Ստացվում է անանուն դոմեյնն է խնդիրը, ոչ թե ԶԼՄ-ն, որը հղում է տալիս այդ դոմեյնին: Լրատվամիջոցը իր գործունեության մեջ պետք է ունենա ազատություն, դա լինի ցանկալի, թե՝ ոչ: Եվ այս բոլոր դեպքերում կա սահմադրությունը, որը երաշխավորում է այս գործունեության ազատությունը»,-ընդգծել է Վարդևանյանը:
Արամ Վարդևանյանը նշում է նաև մյուս կողմը.
«Նրանք ասում են՝ հրապարակեք ֆինանսական հաշվետվությունը և ներկայացրեք տվյալները: Պահանջը համարենք նորմալ, բայց դա չկատարելու համար առաջարկում են՝ 500. 000 դրամից մինչև 700. 000 դրամ տուգանքի կենթարկվեք, եթե դա չանեք: Այստեղ հարց է առաջանում, իսկ նույն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով համանման պարտականություններ կատարելու համար ի՞նչ պատիժ է ենթադրում: Մենք խոսում ենք, որ ՀՀ-ում լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ կան և հենց դրա պայմաններում խոսում ենք ԶԼՄ-ների կամ այլ կազմակեպությունների նկատմամբ այսպիսի տուգանքների մասին»:
Պատգամավորը նշում է, որ սահմադրության մեջ կա մի կետ՝ կոչվում է համաչափության սկզբունք, որ եթե նույնիսկ պետությունը որոշում է որոշակի միջամտություն անել, այդ համաչափության սկզբունքը պետք է պահպանի: Այս առաջարկությունը ունի տրամաբանական մեկ խեղում՝ ԶԼՄ միջոցը, եթե հղում տվել է անանուն դոմեյնին, նախ ինչպե՞ս պետք է պարզի, արդյոք այդ դոմեյնը անանուն է թե՝ ոչ: Եվ երկրորդ՝ այդ պարտականությունը կատարելու համար պետք է ֆիքսվի խաղի կանոն:
«Այս իշխանությունը դրական վերաբերմունք ունի ցանկացած ֆեյքային գործունեության նկատմամբ: Ֆեյք նյուզի դեմ պայաքարելու համար պետք է ունենանք մի իրականություն, որտեղ իշխանությունը չի հանդուրժում արծրունհովհաննիսյանական ճշմարտությունը»,-եզրափակեց Վարդևանյանը: