կարևոր
568 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 12:46

Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանություն

Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է այն մասին, որ իրեն գրություն են ուղարկել ոստիկանությունից:

«Շոուն շարունակվում է։

Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։ Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։

Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է՝ ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։ Ուստի անմիջապես կապվեք կամ իմ, կամ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար։ Տեղադրում եմ նաեւ իմ այն գրառումը, որից այդքան նեղվել է հողատուն։

Կրկին վայելեք»։