13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Արցախի Հանրապետությունում տրամադրությունը միշտ պայմանավորված է լինում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով, և մենք մինչ հունիսյան ընտրությունները ակնկալում էինք այլ գործելաոճ, հիմա՝ այլ: Այս մասին Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը ասաց «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպություն համահիմնադիր Մերի Դավթյանը:
«Մենք նվազագույնը մտածում էինք, որ խորհրդարանում Արցախի հարցերով հանձնաժողովը կձևավորվեր, ինչ չհաջողվեց: Մեզ այս պահին այնքան էլ չի բավարարում այն վիճակը որը կա: Ցանկանում ենք, որ գոնե սոցիալական հարցերում որոշակիություն մտցվի»,-ասաց Դավթյանը:
«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպություն համահիմնադիրը կարծում է, որ այս ամենում կարևոր է նաև քաղաքական կայունությունը, որպեսզի հասկանան հայկական երկու հանրապետություններում ինչ օրակարգ կա:
«Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, բայց ինչպես արձանագրվում է փաստերով, անգամ խաղաղապահների ներկայությամբ, արձանագրվում են սադրանքներ, մահեր, որոնք անհանգստացնող են: Մենք ուզում ենք հասկանալ՝ ՀՀ քաղաքական դաշտն ի՞նչ դիրքորոշում ունի արցախյան խնդրում, ճանաչումը ե՞րբ կլինի օրակարգում:
Այս պահին Մինսկի խմբի ձևաչափը վերականգնվում է և բանակցային գործընթաց սկսելու տրամադրվածություն կա, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հիմա համաձայնվել է, ուրեմն շահադիտական նպատակներ ունի: Նրանք պատրաստվում ենք սեղանին դնել արդբեջանական համայնք հասկացությունը, այսինքն բանակցությանը պետք է մասնակցեն Արցախի ադրբեջանական և հայկական համայնքները»,-եզրափակեց Դավթյանը: