Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Միկոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Opel Astra G» (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։
Փրկարարները Ն․Ղ․-ին դուրս են բերել արգելափակումից և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Դ․ Չ․, ծնված 2004թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ն․Ղ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, իսկ Դ․Չ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: