կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 10:22

Նման կարգ սահմանված չէ. «Փաստ»

Նման կարգ սահմանված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում, որ պետական պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելը պարտադիր է դարձել: Օրերս էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել էր, թե «այդպիսին է սահմանված նոր կարգը», և այդ կարգը որոշվել է կառավարությունում:

«Փաստ» թերթը դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

1.Ինչպե՞ս է սահմանվել այդ կարգը, ադյո՞ք կա համապատասխան փաստաթուղթ (շրջաբերական, ցուցում, որոշում, նորմատիվ իրավական այլ ակտ):

2.Արդյոք վարչապետի լուսանկարը փակցնելը պարտադի՞ր է բոլոր պաշտոնյաների համար, և նշյալ կարգին չենթարկվելու դեպքում ի՞նչ է սպասվում այդ պաշտոնյաներին:

3.Արդյոք այդ կարգը սահմանվե՞լ է Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, եթե ոչ, ապա ինչպե՞ս է նա վերաբերվում այդ կարգին:

4.Ինչո՞ւ է վարչապետի լուսանկարը փակցվում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն է համարվում պետության գլուխը:

Վարչապետի աշխատակազմից նշյալ չորս հարցին ստացել ենք աննախադեպ «սպառիչ», «համապարփակ», «հարցերի տեղիք չտվող» այսպիսի պատասխան.

«Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նման կարգ սահմանված չէ»: