382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 09:04

Այսօր հոկտեմբերի 21-ն է. 1848 թ. այս օրը ծնվել է ազգային ազատագրկան շարժման գործիչ Մկրտիչ Փորթուգալյանը

Այսօր հոկտեմբերի 21-ն է. 1848 թ. այս օրը ծնվել է ազգային ազատագրկան շարժման գործիչ Մկրտիչ Փորթուգալյանը

Հոկտեմբերի 21-ը տարվա 294-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 71 օր։

  • 1097 թ. - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսեցին Անտիոքի պաշարումը:
  • 1520 թ. - Ֆեռնան Մագելանը հայտնագործեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվեց իր անունով:
  • 1805 թ. - տեղի ունեցավ Տրաֆալգարյան ճակատամարտը, նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը:
  • 1845 թ. - մահացել է Նիկոլայ Բարաթաշվիլին, վրացի գրող, վրացական գրականության դասական (ծն. 1817 թ.):
  • 1848 թ. - ծնվել է Մկրտիչ Փորթուգալյանը, հայ մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ Արմենական կազմակերպության հիմնադիր (մահ. 1921 թ.):
  • 1879 թ. - ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:
  • 1960 թ. - ծնվել է Իսրայել Հակոբկոխյանը, հայ ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող:
  • 1967 թ. - ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի ունեցան ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցում էին մոտ 70 00 մարդ:
  • 1980 թ. - ծնվել է Քիմ Քարդաշյանը, ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային դեմք, դերասանուհի:
  • 1985 թ. - մահացել է Արշալույս Արշարունին, հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ (ծն. 1896 թ.):