կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 23:40

Հրդեհ է բռնկվել Սարալանջ գյուղում․ մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Սարալանջ գյուղում․ մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18։23-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի «Հայփոստի» մասնաճյուղի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ գտնվող օժանդակ շինության (անասնագոմ/հացատուն) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:04-ին, մարվել՝ 21:14-ին։ Այրվել են փայտե առաստաղն ու տանիքը (մոտ 80 քմ):