կարևոր
673 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 22:09

Մոսկվայում կայացել է Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը

Մոսկվայում կայացել է Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը:

«Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:

Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը»:

Հիշեցնենք, որ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին։ Իսկ առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի հունվարի 30-ին՝ Մոսկվայում։