կարևոր
1339 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-20 21:29

Ի՞նչ չափով կբարձրացվի սպառողին մատակարարվող խմելու ջրի սակագինը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ի՞նչ չափով կբարձրացվի սպառողին մատակարարվող խմելու ջրի սակագինը։ Արդյոք դա կվերաբերի նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարմանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է այսօր խոսել սակագների հնարավոր բարձրացման մասին։ Նա ասել է՝ չի կարող պնդել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում հաջորդ տարի չի լինի:

Սակայն Գարեգին Բաղրամյանը նշել է, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա: Քննարկումներն առայժմ ավարտված չեն: Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է՝ 1000 խորանարդ մետրը 165 դոլար, ապա սակագների բարձրացում չի լինի:

Բաղրամյանը մատակարարվող ջրի սակագնին անդրադառնալով ասել է, որ որոշում կա՝ հունվարի 1-ից 1 խորհանարդ մետրը կարժենա արդեն 200 դրամ:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում: