51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարավ թուրք բռնցքամարտիկի նկատմամբ:
¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ է անցկացրել: Նա նախաձեռնողի դերում է եղել ու մրցակցին զրկել է ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակ են շնորհել հայ բռնցքամարտիկին:
Հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ է ստացվել։
Այս պահին Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից: