կարևոր
1471 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-20 20:22

Իշխանության ձկնագողության իրական պատկերը պարզ կդառնա իշխանափոխությունից հետո․ Բաբկեն Հարությունյան

Իշխանության ձկնագողության իրական պատկերը պարզ կդառնա իշխանափոխությունից հետո․ Բաբկեն Հարությունյան

Որքան էլ Սևանա լճից բռնվող ձուկը մարդկանց օրվա հացի խնդիր է լուծում, դա չի նշանակում, որ անխնա պետք է վերաբերվել ձկան պաշարներին և լճի էկոհամակարգին։ Պետությունը պարտավոր է գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի նախ և առաջ պահպանվի լճի էկոհամակարգը, ինչպես նաև ձկնորսները կանոնակարգված որս անեն։ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

««10 000 տոննա ձուկ է դուրս եկել լճից, ցույց են տվել 350 տոննա, հսկիչները գալիս 100 կգ ձուկ բռնողի դիմաց գրում են մեկ կգ, 200 կգ բռնողի դիմաց՝ 2 կգ։ Հիմա մաֆիայի մեջ նախարարն է, թե Նիկոլը, չգիտեն»,- այսօր հայտարարել են Սևան-Երևան մայրուղին փակած ձկնորսները։

Ձկնորսները նաև հայտարարել են, թե այս իշխանություններին ընտրել են, որ իրենց ծառայեն, ոչ թե նստեն իրենց գլխին։

Անշուշտ, եթե ընտրել են, ուրեմն հենց էսպես էլ լինելու էր, բայց որ ձկնորսները, սրանց ընտրելով հանդերձ, պահանջում են իրենց հարցերին լուծումներ տալ` ճիշտ են անում, քանի որ իրենց իսկ ձևավորած իշխանությունն է։

Որքան էլ Սևանա լճից բռնվող ձուկը մարդկանց օրվա հացի խնդիր է լուծում, դա չի նշանակում, որ անխնա պետք է վերաբերվել ձկան պաշարներին և լճի էկոհամակարգին։ Պետությունը պարտավոր է գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի նախ և առաջ պահպանվի լճի էկոհամակարգը, ինչպես նաև ձկնորսները կանոնակարգված որս անեն։

Խոշոր չափերի կամ իշխանության ձկնագողության իրական պատկերը պարզ կդառնա իշխանափոխությունից հետո»։