կարևոր
1705 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-20 18:52

Միջազգային գիտաժողով՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին․ օր 2-րդ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր շարունակվել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակի նվիրված «Հայաստանը եւ տարածաշրջանը, դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Այն նախաձեռնել էր ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդի ու Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը: Հիմքում 100 տարի առաջ Կարսի անկման, Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերն ու դրանց հետեւանքների վերլուծությունն էր: Հենց 100 տարի առաջ հայերի իրավունքների ոտնահարման վերլուծությունն, ըստ բանախոսների, պատմական դաս է օրվա իրողությունները գնահատելու համար:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձել է 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հետեւանքներին եւ նշել, որ մինչ այսօր Հայաստանը կրում է 100-ամյա պայմանագրի բացասական հետեւանքները: Ըստ պատմաբանի Մոսկվայի եւ Կարսի պայմանագիրը դժբախտություն է հայ ժողովրդի համար եւ այդ պայմանագիրը քեմալական Թուրքիայի հաղթանակն է: 

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։