կարևոր
997 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 18:34

Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին․ բողոքում են ձկնորսության արգելքի դեմ

Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին․ բողոքում են ձկնորսության արգելքի դեմ

Գեղարքունիքի մարզի բնակիչները այսօր փակել էին Երևան-Սևան մայրուղին: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում էին ձկնորսության արգելքի դեմ։ Մասնավորապես, Սևանում արդյունագործական ձկնորսություն անցկացնելու որոշման պատճառով, յուրաքանչյուր նավի անձնակազմ օրական կարող է որսալ ընդամենը 3-4 ձուկ, որով ձկնորսները պետք է ընտանիք պահեն, հարկ վճարեն՝ որպես բնավճար։ 

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և նշել, որ կա կառավարության որոշում, որը չկատարել չեն կարող:

Երբ մարզպետը խնդրեց բացել ճանապարհը, ժամանակ տալ, որ հարցը քննարկվի կառավարությունում, գյուղացիներից մեկն ասաց.

«Դու սխալ ձեւ ես ասում: Դու պետք է ասես՝ գնացեք ձեր գործին, հանգիստ աշխատեք, մինչեւ ես ձեր հարցին լուծում տամ»:

Իսկ ճանապարհը փակած ձկնորսներին թե՛ մարզպետարանից, թե՛ ոստիկանները հորդորել էին դադարեցնել ակցիան ու բացել ճանապարհը:

Ավելի ուշ ճանապարհը բացվել է: Մարզպետարանի հետ նախնական պայմանավորվածության են եկել՝ քննարկել խնդիրը ու լուծումներ գտնել: Մարզպետն էլ պետք է հարցը բարձրացնի կառավարությունում: