կարևոր
1192 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 17:48

Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցու թեկնածությանը. Միրզոևա

Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցու թեկնածությանը. Միրզոևա

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցությունից։

Yerevan.Today-ը դիմել է պատգամավորին՝ տեղեկությունը հաստատելու կամ հերքելու, ինչպես նաև պատճառները ճշտելու համար։

«Այո, ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Իմ չմեկնելու պատճառը շատ պարզ է․ այնտեղ տեղի էր ունենալու վեհաժողովի համակարգողի ընտրություն, ով Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևն է և ում, ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, մեր պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել։ Դա ինձ համար անընդունելի է, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է կողմ քվեարկել մի պետության ներկայացուցչի օգտին, որը ոճրագործություն է իրականացրել իմ երկու ազգի նկատմամբ»,- ասել է պատգամավորը։