կարևոր
370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 17:19

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին

Հոկտեմբերի 19-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրեգ Պեդեանին:

Հանդիպմանը ներկա էր նաև «Արցախֆոնդ»-ի Արցախի մասնաճյուղի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախում ի հայտ եկած խնդիրների լուծմանը, ապագա ծրագրերի ու համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է միասնական ջանքերով մեր առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը: