կարևոր
289 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 17:11

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի սկզբնամասում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի սկզբնամասում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ավտոմեքենան պատկանում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: