կարևոր
2086 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-20 15:20

Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան

Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, անդրադառնալով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակվելու մասին տեղեկությանը, ասաց.

«Ես նման տեղեկություն չունեմ, ինձ թվում է՝ դա մամուլի մտահղացումն է: Տիգրան Ավինյանը, որքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություն չունի, որ ղեկավարի կոմբինատը: Պետք է հաշվի առնենք, որ կոմբինատում բաժնեմասի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը նշանակում է՝ տնօրեն կնշանակվի ընկերության կողմից»:

Իսկ հնարավո՞ր է այս հարցով պայմանավորվածություն լինի «Գեոպրոմայնինգ»-ի և կառավարության միջև հարցին՝ Հակոբյանը պատասխանեց.

«Քանի որ մենք ալոգիկ կառավարություն ունենք, ես ոչինչ չեմ բացառում, բայց տրամաբանությունը և օրենքը պահանջում է հետևյալը. եթե պետությունն ունի ինչ-որ տոկոս մասնաբաժին, ինքը կարող է ներկայացված լինել ընկերության խորհրդում և որպես դիտորդ, հետևի օրինակ ֆինանսական ոլորտին»:

Հարցին՝ արդյոք վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասում էր, թե «ժողովրդից թալանածը հետ ենք վերադարձնելու», Վահե Հակոբյանն արձագանքեց. «Այս պետության կողմից երեքուկես տարի է՝ ինձ վտանգ սպառնում է: Ցանկացած վտանգ ստանում է իր ադեկվատ պատասխանը, այդպես էլ շարունակվելու է»։