Ձախողված գազային բանակցությունների մասին: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
«Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ գրեթե ավարտվել են գազային բանակցությունները, և շուտով կկնքվի նոր համաձայնագիր։ Կարծում եմ՝ նոր գազի համաձայնագրի պայմաններն ավելի վատն են լինելու, քան հիմա ունենք։ Գործող իշխանությունները, արդեն մեկուկես տարի է, խոսում են գազային բանակցությունների մասին և ավարատեցին այն ժամանակ, երբ բորսայում բնական գազի գինը 1000 խմ-ի համար հասել է 900 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ 2020 թվականի ընթացքում 70-90 դոլար էր։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեին, երբ ավելի բարենպաստ պայմաններ էին և ոչ հիմա։
Գազային բանակցությունները ձախողող մարդիկ դեռ համարձակվում են ինքնագոհ խոսել տնտեսական զարգացման, մրցունակ տնտեսության և արտադրողականության աճի մասին։
Հիշեցնեմ, որ սեպտեմբերին Բելառուսը ստորագրեց նոր գազային համաձայնագիր 1000 խմ՝ 120 ԱՄՆ դոլար, ներկայումս Հայաստան բնական գազ մատակարարվում է 165 ԱՄՆ դոլարով»։