կարևոր
391 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 13:55

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ 

Հանձնաժողովում հավանության արժանացած թեկնածուն Սենատի ընդհանուր նիստում հաստատվելու դեպքում պաշտոնապես կսկսի կատարել իր պարտականությունները որպես Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպան։

Ջեֆ Ֆլեյքը հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն հասցրել է զգուշացնել Թուրքիային, որ Ռուսաստանից հավելյալ զենք գնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել։

Նշենք, որ Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։

ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամաբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են նաև Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ։