20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած:
Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել էր բետոնե արգելապատնեշներին:
Վթարի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է, 12 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։