20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ձմեռային Օլիմպիական խաղեր-2022-ի կրակը հոկտեմբերի 20-ի առավոտյան հասել Է Չինաստանի մայրաքաղաք: Աթենքից ինքնաթիռը, որի մեջ Խաղերի կազմկոմիտեի պատվիրակությունն Էր, տեղական ժամանակով 06:01-ին (Երեւանի ժամանակով 02:01) վայրԷջք Է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայան:
Նախօրյակին Հունաստանն օլիմպիական կրակը փոխանցել Է Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: Արարողությունը տեղի Է ունեցել Աթենքի «Պանատինայիկոս» մարզադաշտում՝ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի ներկայությամբ: Այս մարզադաշտը 1896 թվականին ընդունել Է այժմեական առաջին Օլիմպիական խաղերը: Օլիմպիական կրակը վառել են հոկտեմբերի 18-ին Հին Օլիմպիայում՝ Օլիմպիական խաղերի հայրենիքում: Հին Օլիմպիայից կրակը Աթենքի Ակրոպոլիս են տեղափոխել գիշերը, իսկ առավոտյան հասցրել մարզադաշտ: Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը այդ կրակից վառել Է հատուկ ջահը եւ այն հանձնել Պեկինի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յույ Ցզայցինին:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են փետրվարի 4-20-ը, Պարալիմպիական խաղերը՝ մարտի 4-13-ը: Չինաստանի մայրաքաղաքն Օլիմպիական խաղերի անցկացման վայր Է ընտրել 2015 թվականի հուլիսի 31-ին Քուալա-Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում: Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը կընդունի ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային խաղերը: Ամառային Օլիմպիական խաղերը Չինաստանի մայրաքաղաքում անցկացվել են 2008 թվականին: