կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 11:41

Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: 13 վիրավոր հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության: