19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում:
Մասնավորապես՝ Ռաիս կամրջի մոտակայքում երկու ական է գործարկվել, ինչի հետեւանքով պայթել է սիրիական բանակի ավտոբուսը:
Զոհվել են 14 սիրիացի զինծառայող: Եվս երկուսը վիրավորվել են:
Խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Դեպքի վայր ժամանած սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված եւս մեկ ական: