կարևոր
445 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 09:36

Նոր Խարբերդում տուն է այրվում

Նոր Խարբերդում տուն է այրվում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 06։33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։50-ին:

Այրվում են տան (100 քմ) երկրորդ հարկը և տանիքի փայտե կառուցատարրերը։