Հոկտեմբերի 20-ը տարվա 293-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 72 օր։
1842 թ. - տեղի ունեցավ Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան։
1916 թ. - Սևաստոպոլում պայթեց «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը։
1921 թ. - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից իր զորքերը հանելով Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստորեն թուրքերին տրվեց հայկական նոր կոտորածների հնարավորություն։
1925 թ. -մահացել է Արմենակ Եկարյանը, հայ ազատագրման շարժման գործիչ, 1915-ի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից (ծն. 1870 թ.)։
1968 թ. - ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացավ հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ։
1970 թ. - տեղի ունեցավ ԽՍՀՄ ամենահայտնի «Սպորտ Լոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը։
1971 թ. - ծնվել է Սնուփ Դոգը, ամերիկացի ռեփեր։
1982 թ.-Մոսկվալի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հաառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 66 մարդ, ևս 61-ը վիրավորվեցին։
1994 թ. - տպագրվեց «9-րդ հրաշալիք» թերթի առաջին համարը։