կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 22:45

ՀՅԴ  Բյուրոյի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում էին հավաքվել բազմաթիվ պատմաբաններ՝ աշխարհի տարբեր ծայրերեից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում էին հավաքվել բազմաթիվ պատմաբաններ՝ աշխարհի տարբեր ծայրերեից: Նրանք պետք է զեկույցներ ներկայացնեին, ինչպես նաև 100-ամյա վաղեմություն ունեցող, բայց  կրկին արդիական դարձած Կարսի անկման պատմությունն ու Հայ ժողովրդի  շուրջ ծավալված ու այսօր ծավալվող իրադարձուփյունների վերլուծություններ:

Գիտաժողովի մեկնակին օրհնության խոսք էին ուղղել Հայոց կաթողիկոսները: Ողջույնի խոսքերից հետո մեկնարկեցին զեկուցումները, որոնք, պատմական փաստերը համադրելով, անդրադարձ էին նաեւ մեր օրերին՝ նորագույն պատմությանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի անդրադարձը Կարսի պայմանագրին, վերլուծությունն էր, թե ինչ  է տեղի ունեցել հարյուր տարի առաջ, եւ որքանո՞վ են պատմական իրադարձությունները կրկնվել հարյուր տարի անց:

Դրանում զուգահեռներ կար պատմական երկու ժամանակաշրջանի միջեւ: Պատմաբանը շեշտ էր դրել դիվանագիտական խարդավանքների վրա, որոնք տեղի են ունեցել 1921թ.-ի Կարսի պայմանագրից առաջ, որոնք տեղի են ունեցել նաեւ 2020 թվականին:

Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց, որ 100 տարի առաջ էլ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ երկու կողմը գոհ է եղել պայմանագրից, բայց անբարենպաստ պայմաններում գտնվում էր Հայաստանը:

Զեկույցներում անդրադարձ եղավ նաեւ Թուրքիայի  տնտեսական հավակնություններին, տարածաշրջանում ճանապարհների բացման հիմնախնդրին, որպես Թուրքիայի դիրքի ամրապնդում տարածաշրջանում, ինչը  բավական նման է 100 տարի առաջվա իրավիճակին:

1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։