կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 22:08

Վրաերթ Արարատի մարզում. վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Վրաերթ Արարատի մարզում. վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: