կարևոր
448 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 21:47

ՀՅԴ մամլո խորհրդաժողովում քննարկվել է տեղեկատվական պատերազմում հայ ժողովրդի շահը հետապնդելու ձևերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանում աշխարհի տարբեր երկրներից եկած դաշնակցական մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին ՀՅԴ 2-օրյա մամուլի խորհրդաժողովին: Դրանք մամուլի միջոցներ են, որոնք մեծ դեր են ունեցել հայապահպանման գործում եւ հայտնի են որպես հավաստի տեղեկատվություն հաղորդող լրատավամիջոցներ՝ աշխարհի տարբեր երկրներում :

Խմբագրերին առաջին հերթին հետքրքրում էր տեղեկատվական պատերազմը, որին ստիպված էին մասնակցել հայկական լրատվամիջոցներն ամենուր, բայց նաեւ, որպես հայրենիքը սիրող ու պետական մտածողություն ունեցող օրգաններ, զոհ դարձան Հայաստանում տրվող պաշտոնական սուտը տեղ հասցնելու պարտավորությանը:

Արամ Շահնազարյանը, խոսելով սփյուրքահայ եւ հայ լրագրողական համայնքի կապի մասին, նշեց, որ իշխանական մակարդակում փորձում են այն պառակտել եւ հավելեց, որ իշխանությունների մոտ ստացվում է մարդկանց հրամցնել այն տեղեկատվությունը, որը ցանկանում են:

Տարիներ շարունակ սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապը փոխանցվել է մամուլի միջոցով, եւ դաշնակցական մամուլը դրա մի մասնիկն է:

Այս օրերին, ինչպես բոլոր լրատվամիջոցները, սփյուռքում հայկական մամուլի միջոցները բախվում են սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվության փոխարեն հավաստին տեղ հասցնելու դժվարին խնդրին:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։