կարևոր
439 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 21:17

Փոխադարձ քննադատություններ՝ ԱԺ հանձնաժողովի նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։

Նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորի ելույթը հունից հանեց հանձնաժողովի նախագահին: Գեղամ Մանուկյանը տեղեկացնում էր, որ հիմա էլ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են անվտանգության խնդիրների թեմայով Ազգային Ժողովի հատուկ նիստ հրավիրել: Անդրանիկ Քոչարյանը, սակայն, պահանջեց չշեղվել օրակարգից: Վահագն Ալեքսանյանն էլ հիշեցրեց կառավարության հետ հարցուպատասխանի օրը, երբ խորհրդարանում էր նաեւ պաշտպանության նախարարը, հարցերը կարող էին հենց նրան ուղղել:

Իսկ օրակարգի առաջին հարցը կրկին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր: Արդյունքում Արթուր Ղազինյանի թեկնածության քննարկումը հերթական անգամ վերածվեց փոխադարձ քննադատության:Այսպիսով, ընդդիմադիր պատգամավորն 8-րդ անգամ չընտրվեց:

Քանի որ պետական կառույցները համառորեն լռում են եւ անտեսում են պատգամավորների պաշտոնական դիմումներն ու խնդրանքները, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները նշեցին՝ ստիպված են երկրի եւ նրա սահմանների անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր ուղղել Պն փոխնախարարին:
 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։