կարևոր
1282 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 20:07

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Հինգ հայ գերուն Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Հայաստան են գալիս Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։

Նշենք, որ ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողի։