կարևոր
1564 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 19:48

Հայտնի են Բաքվից վերադարձող գերիների անունները

Հայտնի են Բաքվից վերադարձող գերիների անունները

Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերու անունները։

Ինքնաթիռը րոպեներ առաջ է թռել Բաքվից և մոտ մեկ ժամ հետո արդեն Երևանում կլինի։

Նրանք են.

1․Ամբարդանյան Մելս Կարապետի

2.Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի

3.Մանուկյան Ժորա Վանոյի

4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի

5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի

Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29–ին։

Հիշեցնենք` հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։

Նշենք, որ ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողի։