20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում այսօր հանձնվել է կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում։
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, «Պեկին -2022» կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:
Համավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել:
Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին:
Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4-20 -ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4-13-ը: