կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 17:42

Ռուսաստանը ծրագրում է 1 միլիարդ դոլար ներդնել ՀՀ տնտեսության մեջ

Ռուսաստանը ծրագրում է 1 միլիարդ դոլար ներդնել ՀՀ տնտեսության մեջ

Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երեւանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:

Նրա խոսքով՝ 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր արդեն կան, ու ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների ու տրանսպորտի ոլորտներում: Վոլվաչը նաեւ ասել է, որ ներդրումները շատ կարեւոր կլինեն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տնտեսական, սոցիալական ու մշակութային հարաբերությունների զարգացման համար: