կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 17:26

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 1 015 դեպք

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 1 015 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը մեկ օրում ավելացել է 1 015-ով՝ մեկ օր առաջվա 998-ի դիմաց: 

Պայմանական մահացությունը ավելացել է մինչեւ 2,8 տոկոս: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 740-ով՝ մինչեւ 8 060 752: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,42 տոկոս: Այն հիվանդների քանակն, որոնք այս պահին բուժում են անցնում, ավելացել է մինչեւ 794 949-ը:

Կորոնավիրուսից բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 23 426-ով՝ մինչեւ 7 040 481: